
Սուրեն Աբրահամյան. Ցանկության դեպքում մարտի 1-ի գործը մի քանի ամսում կարելի է դատարան ուղարկել
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի խոսքով, մարտի 1-ի բոլոր իրադարձությունները բացահայտված են, ամեն ինչ պարզ է:
«Ցանկության դեպքում կարելի է լավ քննիչի, մի քանի օպերատիվ աշխատակիցների պարագայում մի քանի ամսում այդ գործն ուղարկել դատարան»,-Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Ս. Աբրահամյանը:
Նա թյուր մեկնաբանություն է որակում այն կարծիքները, թե մարտի 1-ի իրադարձությունների մեղավորների բացահայտման գործում պետք է ակտիվ լիներ ընդդիմությունը:
«Դա ընդդիմության հետ կապ չուներ, իշխանությունը պետք է ցանկություն ունենար գործ բացահայտելու, ամեն ինչ պարզ էր, ուղղակի այդ ամեն ինչը պետք է վերածվեր թղթի, գործի՝ մեղադրանքի տեսքով»,-ասաց նա: