Եվրահանձնաժողովը միգրացիոն խնդրի լուծման համար կտրամադրի 700 մլն եվրո
Եվրահանձնաժողովը միգրացիոն խնդրի լուծման համար մինչև 2018 թվականը կտրամադրի 700 մլն եվրո։ Այս մասին հայտարարել է մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այսօր իմ առաջարկը՝ արտակարգ օգնության հարցով, հավանության արժանացավ Եվրահանձնաժողովի կողմից։ Դրան համապատասխան՝ Եվրահանձնաժողովն առաջիկա 3 տարում կտրամադրի 700 մլն եվրո»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ այս տարի կհատկացվի 300 մլն եվրո, իսկ 2017-2018թթ-ին՝ 200-ական մլն եվրո: