Իշխան Զաքարյանին «վտարում են», Արմեն Գևորգյանին՝ վերադարձնում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։
«Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչեպետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը: Իշխանական շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. Քննարկվում է Վաչե Գաբրիելյանին ՎՊ տեղափոխելուց հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար պաշտոնում Արմեն Գևորգյանին նշանակելու հարցը»,-գրել է թերթը՝ հիշեցնելով, որ Ա. Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելի հրաժարական տվեց և աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ և մեկնեց ԱՄՆ՝ սովորելու։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան