Նորանշանակ նախարարի անկեղծությունը. «Այս պահի դրությամբ բիզնես չունեմ». ՉԻ
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը հայտարարել է, թե «այս պահի դրությամբ պրակտիկորեն բիզնես չունի»:
Մեկնաբանելով նախարարի հայտարարությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ը գրել է.
««Այս պահին դրությամբ» արտահայտությունը, համաձայնվեք սպանիչ է: Այսինքն՝ հիմա բիզնես չունի, բայց մեկ էլ տեսար՝ երեկոյան կողմ ունեցավ: Կամ՝ հաջորդ չորեքշաբթի:
«Պրակտիկորեն» բառը նույնպես շատ հետաքրքիր է: Մարդը գուցեև տեսականորեն ինչ-որ բիզնես ունի, բայց պրակտիկորեն՝ չունի: Եվ այս դեպքում նի միանգամայն իրավացի է: Վերջին հաշվով՝ դեռ լավ չի ուսումնասիրել էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտը, դեռ չի ծանոթացել ֆինանսական հոսքերին ու «առկա պոտենցիալին», ի՞նչ իմանա՝ բիզնես ունի՞, թե ոչ: Եթե պարզվի, որ ոլորտում լուրջ փողեր են շրջանառվում՝ կստացվի, որ «պրակտիկորեն» լավ էլ բիզնես ունի:
Մի խոսքով՝ ինչպես խորհրդային տարիներին «ռայկոմի քարտուղարներից» մեկն էր ասել հեռուստահարցազրույցում, «ունեմ մեկ կին, ավելի քան երեք երեխա»»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան