Կադիրով.«Ցանկացած պահի, երբ Պուտինը որոշի, որ պետք է շարք վերադառնամ…Ես պատրաստ եմ»
Բորիս Նեմցովի սպանությունը ձեռնտու էր նրանց, ովքեր այժմ օգտագործում են այն քաղաքական նպատակներով: Ինտերֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
«Նախկինում ոչ ոքի չէր հետաքրքրում այս կուսակցությունը, այսպես կոչված, ակտիվիստները: Իսկ հիմա նրանք կատարվածի մեջ մեղադրում են բոլորին: Անհեթեթություններ են շրջանառում, թե իբր Նեմցովն ինձ խանգարում էր, որ մենք թշնամական հարաբերություններ ունեինք»,- հայտարարել է Կադիրովը:
Կադիրովը հնարավոր է համարել այն, որ Նեմցովի սպանությունն իրականացվել է «երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված նողկալի ծրագրի» իրագործման համար և շեշտել, որ իշխանություններին ձեռնտու չէր քաղաքական գործչի սպանությունը:
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ, երբեք չի սատարել Նեմցովի սպանության մեջ մեղադրվող անձանց, այլ ընդամենն արտահայտել է իր կարծիքը նրանց մասին:
«Ես ուղղամիտ մարդ եմ: Կյանքիս մեջ երբեք չեմ խուսափել պատասխանից և չեմ սեթևեթել: Ես նշել եմ, որ Զաուր Դադաևը (Նեմցովի սպանության մեջ մեղադրվող անձը) կռվել է ահաբեկիչների դեմ: Դրա հետ մեկտեղ Չեչնիայի ղեկավարը կոչ է արել իրականացնել օբյեկտիվ հետաքննություն, որպեսզի պարզվեն իրական մեղավորները»,- նշել է Կադիրովն ու վստահություն հայտնել, որ «Ռուսաստանի թշնամիները» ձեռնամուխ են եղել իր անվան սևացմանը:
«Ըստ երևույթին ես ինչ-որ մեկին շատ խանգարում եմ: Ո՞ւմ, ազգի՞ն, ղեկավարությա՞նը: Ո՛չ, իհարկե: Միգուցե Պետդեպի կատարածուների և նրանց նմանների խմբի՞ն: Ըստ երույթին, այո»,- հայտարարել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ մտադիր չէ փոխել իր տեսակետն այն անձանց նկատմամբ, ովքեր կանգնել են Ռուսաստանի թշնամիների կողքին: Միևնույն ժամանակ նա չի ցանկանում, որպեսզի իր անունը անգամ միջնորդավորված կերպով խանգարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Խոսելով իր հրաժարականի հնարավորության մասին, Կադիրովը նշել է, որ իր ապագայի վերաբերյալ հարցը Կրեմլում դեռևս չի քննարկվել, բայց նա պատրաստ է Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշման:
«Ես համազորային եմ, որը կասի՝ «Լսո՜ւմ եմ»»,- հայտարարել է Կադիրովը՝ չբացառելով, որ հրաժարականի դեպքում կզբաղվի երեխաների դաստիարակչությամբ և հայրենիքին ծառայելով:
«Ցանկացած պահի, երբ Վլադիմիր Պուտինը որոշի, որ ես պետք է շարք վերադառնամ… Ես պատրաստ եմ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ ականավոր ընդդիմադիր գործիչ Բորիս նեմցովը սպանվել է 2015թ. փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում