«Change.org» կայքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի
Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող Սևան Նիշանյանի վերաբերյալ տարբեր դատավարություններով կայացված որոշումների արդյունքում վերջինիս պատժաչափը հասել է 11.5 տարվա: Սակայն նրա դեմ բացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող դատավարություններով կայացվելիք որոշումների արդյունքում Նիշանյանի պատժաչափը կարող է հասնել մինչև 25 տարվա:
«Սևան Նիշանյանը դատապարտվել է կառուցապատման մասին օրենքը խախտելու, շրջակա միջավայրն աղտոտելու ու կնիք պոկելու համար: Ապօրինի ու տգեղ շինություններով լի մեր երկրում, ըստ մեր տեղեկությունների, որևէ մեկը նման մեղքի համար պատիժ չի կրում բանտում»,- ասվում է հայտարարության մեջ:
Վերջում հայտարարության հեղինակներն ներկայացրել են իրենց առաջարկությունները.
1.Պետության կողմից իր պարտականությունները չկատարելու կամ կատարել չկարողանալու դեպքում պետք է պատասխանատվություն կրի ոչ թե քաղաքացին, այլ` պետությունը: Քաղաքացին նման դեպքերում առնվազն չպետք է պատիժ կրի:
2. Մշակույթի նախարարությունը Շիրինջե գյուղում Սևան Նիշանյանի կառուցած ճարտարապետական հուշարձանները պետք է գրանցի պահպանվող մշակութային ժառանգության ցանկում:
3. Սևան Նիշանյանին` մինչև բանտից ազատվելը պետք է աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն տրվի:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
Այնինչ, պոլսահայ հայտնի գրող, լրագրող լեզվաբան և բիզնեսմեն Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ազատազրկվել է փակ ռեժիմով բանտում:
Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է անցնել հետևյալ հղումով:
Հարակից հրապարակումներ`
- «Ազատություն և արդարություն Նիշանյանին» կոմիտեն կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել նրան ազատելու համար
- Պոլսահայ գրող Նիշանյանին բանտախցում ստիպում են գետնին քնել և թույլ չեն տալիս լոգանք ընդունել
- Չախալյանը կոչ է անում Սևան Նիշանյանի դեմ անօրինականությանը վերջ տալ
- «The Washington Times». Էրդողանը ստիպում է լռել պոլսահայ գրող Սևան Նիշանյանին
- Հաղորդագրություն Էրդողանին. Ի սեր Աստծու, հանգիստ թողեք պոլսահայ գրող Նիշանյանին
- Թուրք լրագրողն անարդար է համարում Նիշանյանի բանտարկումը
- Նիշանյանը դատապարտվեց 3 տարի 4 ամիս ազատազրկման
- Իզմիրում թուրքերը պատրաստվում են քանդել Սևան Նիշանյանի հյուրանոցները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան