Պան Գի Մուն. Սիրիայի 15 շրջանում մոտ 500 հազար մարդ շարունակում է շրջափակման մեջ մնալ
Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ կատարել իրենց խոստումները և ինքնակամ թույլ տալ կենսականորեն անհրաժեշտ հումանիտար օգնությունը հասցնել պաշարված շրջաններ»,- ասել է նա:
Պան Գի Մունի խոսքով, Սիրիայի 15 շրջանում մոտ 500 հազար մարդ շարունակում է շրջափակման մեջ մնալ. «Շատ մարդիկ մահացել են սովից կամ անհրաժեշտ բժշկական օգնություն չստանալու պատճառով»:
Նա նաև ասել է, որ վերջին օրերին ՄԱԿ-ի գործակալությունը գործընկերների հետ միասին կարողացել է օգնություն հասցնել ավելի քան 80 հազար մարդու, իսկ առաջիկա 5-6 օրվա ընթացքում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ կստանան ևս 140 հազար բնակիչներ:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, սա հնարավոր է եղել իրականացնել հրադադարի ռեժիմի հաստատման շնորհիվ, որին հասել են Սիրիայի աջակցության Միջազգային խումբը:
Նշենք, որ Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները