Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու
2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին կհավակնի 376 թեկնածու, գրեթե 100-ով ավելի 2014 թվականի ռեկորդից: Այն ժամանակ հավակնորդների թիվը 278-ն էր: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նորվեգիայի նոբելյան ինստիտուտին:
Այս տարի առաջադրվել է 228 մարդ և 148 կազմակերպություն: Վերջին տարիներին կազմակերպություն-հավակնորդների թիվը չէր անցնում 50-ը: Մրցանակակրի ընտրության գործընթացը կտևի յոթ ամիս: Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին: Ձևավորված ավանդույթի համաձայն, հավակնորդների ամբողջական ցուցակը չի հրապարակվում:
Ինտերֆաքս-ի հաղորդմամբ, առայժմ հայտնի է, որ այս տարի առաջարկներ են եղել մրցանակը տալ ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից սպանվածներին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և Աֆղանստանի կանանց հեծանվասպորտի հավաքականին: