Ավելի շատ գերարագ ինտերնետ Օրանժ Արմենիա բաժանորդների համար
Այսուհետ Orange ինտերնետի նոր և առկա բաժանորդները նույն ամսավճարի դիմաց կստանան ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ: Այս մասին հայտնում են Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այսպես, Ինտերնետ Հիմա և MyFi 5000 ու 6000 սակագնային պլանների բաժանորդները նախկին 5ԳԲ-ի փոխարեն կստանան 10 ԳԲ, Ինտերնետ Հիմա և MyFi 8000 սակագնային պլանների բաժանորդներն այժմ կարող են սպառել 25ԳԲ, Ինտերնետ Հիմա և MyFi 11 000 սակագնային պլանների դեպքում ամսական գերարագ ինտերնետի ծավալը կլինի 50ԳԲ, իսկ Ինտերնետ Հիմա և MyFi 15 000 սակագնային պլանների դեպքում՝ 65ԳԲ: MyBox 11 000 և 14 000 սակագնային պլանների բաժանորդներն այսուհետ կստանան համապատասխանաբար 50ԳԲ և 60ԳԲ ամսական գերարագ ինտերնետի ծավալ:
«Ինտերնետն արդեն անշուշտ դարձել է յուրաքանչյուրիս առօրյայի անբաժանելի մասը: Լինելով շարժական ինտերնետի շուկայի առաջատարը Հայաստանում՝ շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել հայ սպառողի համար այն ավելի հասանելի դարձնելու համար: Այսօր ուրախ ենք մեր ինտերնետ բաժանորդներին ներկայանալ այսպիսի անակնկալով, որն իրենց թույլ կտա ավելի հեշտ օգտվել համացանցից և ազատ շփվել սոց. ցանցերում»,- նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Orange Ինտերնետի 5000 և ավելի բարձր սակագնային պլանների բոլոր բաժանորդները գիշերային ժամերին անսահմանափակ գերարագ ինտերնետից կարող են օգտվել անվճար: