ՀՀԿ-ական պատգամավոր. Արևմուտքը գործում է երկակի ստանդարտներով
Հանրապետական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արևմուտքը գործում է երկակի ստանդարտներով: Նա որպես օրինակ մատնանշեց Սիրիան, որտեղ օրեր առաջ հաստատված հրադադարի ռեժիմը խախտվում է թուրքական կողմից:
«Կարծես թե որևէ մեկն ուշադիր չէ ու պահանջ չի ներկայացնում միջազգային հանրությանը, որովհետև այս դեպքում Արևմուտքը գործում է երկակի ստանդարտներով»,-ասաց հանրապետական գործիչը:
Նրա խոսքով, Ռուսաստանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը, իսկ Թուրքիայի նման վարքը հղի է նոր մարտահրավերներով:
Մինասյանի այլ մտահոգությունները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան