Վասո Կապանաձե. Չեմ կարծում, որ վրաց-ադրբեջանա-թուրքական սերտ հարաբերությունները կարող են խոչընդոտ լինել
Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները փաստ է, իսկ տնտեսական համագործակցությունը կարող է շարունակվել իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի` Եվրասիական, իսկ Վրաստանի` Եվրոպական զարգացման ուղղությունները` հայ վրացական հարաբերությունների վրա, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել վրաց վերլուծաբան, «Ռեզոնանսի» թերթի մեկնաբան Վասո Կապանաձեն:
«Մենք Արտաքին առևտրի ասոցիացիայի (FTA) անդամ ենք և մեր հանրապետությունները լիովին կարող են օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռում է տարբեր միություններում անդամակցությունը»,- նշել է Վասո Կապանաձեն`հավելելով, որ ԵՏՄ-ն և ԵՄ-ն գնալու են համագործակցության, այլ ոչ թե դիմակայության ճանապարհով:
«Դա նաև լավ շանս է բիզնեսի համար, օրինակ`համատեղ ձեռնարկությունները ստեղծման միջոցով»,- շեշտել է վերլուծաբանը:
Վերջինիս կարծիքով` վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական սերտ հարաբերություները չեն կարող խոչընդոտ դառնալ հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար:
«Վրաստանը զարգացնում է իր հարաբերությունները և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի հետ: Չեմ կարծում, որ վրաց-ադրբեջանա-թուրքական սերտ հարաբերությունները կարող են խոչընդոտ լինել հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել է Վասո Կապանաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին