ՔԱԳՎ պետը «Զվարթնոց»-ին առաջարկում է սակագները համադրել այլ օդանավակայանների հետ
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը խրախուսելի է համարում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության «Ավիատոմսերի գները 2016թ. հունիս և հուլիս ամիսների համար» հրապարակած ուսումնասիրությունը:
Նրա կարծիքով, դա միտված է հանրության հետ ավելի սերտ աշխատելուն: ՔԱԳՎ պետն առաջարկում է ընկերությանը կատարել հաջորդ քայլը:
«Առաջարկում եմ անցնել առաջ՝ կատարել հաջորդ քայլը, և ներկայացնել համեմատական վերլուծություն օդանավակայանների սակագների առումով, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական օդանավակայանների՝ համադրելով «Զվարթնոցի» հետ»,-գրել է Արտյոմ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում: