Կուբայում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը
Կուբայում արձանագրվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը: Այս մասին գրում է Korrespondent-ը` վկայակոչելով կուբայական լրատվամիջոցները: Հիվանդությունն ախտորոշվել է Վենեսուելայից ժամանած 28 ամյա կնոջ մոտ:
Կինը Կուբա է գնացել փետրվարի 21-ին՝ բժշկական հաստատությունում սովորելու նպատակով: Մի քանի օրից նա հոսպիտալացվել է՝ տենդի ախտանշաններով: Նա հայտնել է, որ նախկինում տենդով հիվանդ են եղել նրա ամուսինը և ամուսնու եղբայրը:
Աղբյուրը գրում է, որ վերջին ամիսներին զիկա վիրուսը լայն տարածում է գտել Լատինական Ամերիկայի երկրներում: Ամենաշատ վարակվածների թիվը գրանցվել է Բրազիլիայում:
Հարակից հրապարակումներ`
- Գվատեմալայում հաստատել են տարվա սկզբից Զիկա վիրուսի գրանցման 90 դեպքերը
- Սպիտակ տունը Կոնգրեսից 1,8 միլիարդ դոլար կպահանջի Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար
- Զիկա տենդը փոխանցող մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա