Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետը քաղաքը «չի հանձնի» Սասուն Միքայելյանին. «Ժամանակ»
Հրազդանի քաղաքապետի պաշտոնում ցանկություն են հայտնել առաջադրվել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է ՀՀԿ-ն: Ի դեպ, Դանիելյանը Հրազդանի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է
«Ժամանակ»-ի հետ զրույցում հրազդանցիները, սակայն, նշել են, որ գոհ չեն իրենց ներկա քաղաքապետի գործունեությունից: Նրանց խոսքով՝ քաղաքում համարյա ոչինչ չի արվում, ճանապաևրհներն ու շենքերի մուտքերը չեն վերանորոգվում, բնակիչները տանիքներին իրենց գումարով են նորոգում:
Թերթը զրուցել է նաև գործող քաղաքապետի հետ: Հարցին՝ պատրա՞ստ է իշխանությունը հանձնել, եթե Սասուն Միքայելյանը ընտրվի, Դանիելյանը պատասխանել է. «Մենք վստահ ենք, որ կընտրվենք, մենք չենք հանձնելու։ Այսինքն՝ ընտրությունների միջոցով մենք կհաղթենք և նորից կշարունակենք մեր աշխատանքը ի բարօրություն մեր քաղաքի»։
Թերթի հստակեցմանը՝ իսկ եթե ժողովուրդը Սասուն Միքայելյանին ընտրի, Դաբիելյանն այսպիսի պատասխան է տվել. «Եթե ժողովուրդը ընտրեց, ընտրեց, բայց ես հոմազված եմ, որ ես եմ ընտրվելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան