Սինճարի հայկական եկեղեցին հիմնահատակ քանդվել է
Իրաքի Սինճար քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ քանդված է: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ: Կարծում են, որ այդ շրջանում ապրող եզդիների աճյուններն են: Այդ տարածք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մուտք գործելուց առաջ հայ բնակչությունը հեռացել է:
Երկրի հյուսիսում գտնվող Սինճար քաղաքը համարվում է Իրաքի եզդի համայնքի գլխավոր կենտրոնատեղին: Սինճարի հայ կաթողիկե համայնքին պատանող եկեղեցու պատմության մասին տեղեկությունները շատ քիչ են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան