Սիրիայի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել են հայ թեկնածուներ
Սիրիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է այսօր: Perio news-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարտի 1-ի դրությամբ, առաջադրվել է 8681 թեկնածու: Սիրիայի տարբեր նահանգներից նաև հայեր են առաջադրել իրենց թեկնածությունը:
Նախագահ Բաշար ալ-Ասադի հրամանով, Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու 2016 թ. ապրիլի 13-ին: Առաջիկա ընտրությունները կլինեն երկրորդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
Սիրիայի օրենսդիր մարմնի անդամների ընդհանուր թիվը 250 է: