Քաղաքական 10:20 02/03/2016 Հայաստան

Փորձագետ. Սիրիայում հաստատված հրադադարը առայժմ տալիս է դրական արդյունքներ

«Թեպետ արդեն մի քանի օր է, ինչ Սիրիայի տարածքում հակամարտող կառավարական ուժերի և մի քանի տասնյակ ընդդիմադիր զինված խմբավորումների միջև հրադադար է հայտարարված, սակայն, ինչպես և սպասվում էր, կրակն ամբողջությամբ չի դադարում. այս իրողությունն, ի դեպ, կանխատեսվում էր նաև հրադադարի ուղղակի երաշխավոր հանդիսացող երկրների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմի արդյունավետության հարցը:

 Ըստ ռուսական լրատվամիջոցների, երեկ Սիրիայի տարածքում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 15 դեպք, իսկ դրան նախորդող օրերին՝ 7-ական դեպք: Առավել շատ հրադադարը խախտվել է Դամասկոսում, Հալեպում, Հոմսում, Լաթաքիայում:

Փորձագետի խոսքով, առկա են ինչպես զինադադարի խախտման փաստական միջադեպեր դրա պայմաններն ընդունած դերակատարների կողմից, այնպես էլ կայացած համաձայնությունը խաթարելուն միտված գործընթացներ, ինչպես հռետորաբանության, այնպես էլ ուղղակի ռազմական գործողությունների մակարդակում՝ հատկապես տարածաշրջանային արտասիրիական խաղացողների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի ակնհայտ ուղղորդմամբ:

Անկախ հրադադարի տևականությունից՝ փորձագետը կարևորեց արդեն առկա գործընթացը նկատելով. «Այս ողջ գործընթացում ամենաառանցքայինը հենց գործընթացի առկայությունն է, այսինքն՝ աշխարհաքաղաքական կարևորագույն կենտրոնների՝ Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի միջև կայացած համաձայնությունը և նրանց կողմից գործադրվող ջանքերն՝ այս աղետալի հակամարտության հետևանքները մեղմելու հարցում. ասած միջազգային իրավաքաղաքական եզրաբանությամբ՝ միջազգային հանրությունը փորձում է առարկայացնել իր իսկ գործառույթները, կանխել արդեն 5 տարի շարունակվող արյունահեղությունը, որն ավելի քան 260 հազար մարդու կյանք է խլել, իսկ Սիրիայի բնակչության ճիշտ կեսին դարձրել անօթևան»:

Նա նշեց, որ հենց այս համատեքստում դիտարկելով խնդիրը՝ միանշանակ կարելի է փաստել, որ զինադադարն, անշուշտ, առայժմ տալիս է դրական արդյունքներ. առնվազն Սիրիայի կենտրոնական և հարավային շրջաններում էականորեն նվազել են ռազմական գործողությունները, բռնությունները, իսկ հյուսիսային հատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելի հաճախակի են:

«Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այս շրջանում գործող հակակառավարական որոշ խմբավորումներ չեն միացել հրադադարի ռեժիմին, բացի այդ, նրանց գործողություններն անմիջականորեն ուղղորդվում են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի կողմից, որոնք ձգտում են լարված պահել իրավիճակն՝ անշուշտ, ունենալով սեփական ծրագրերը սիրիական հակամարտության հետագա ընթացքի հետ կապված»,- նշեց Ա. Պետրոսյանը:

Փորձագետի դիտարկմամբ այս հրադադարի հետ կապված՝ մի կարևոր հանգամանք էլ կա: Ի տարբերություն Սիրիայի տարածքում նախկինում հաստատված՝ հիմնականում լոկալ բնույթի զինադադարների, այս մեկի պարագայում առավել մեծ են գործուն վերահսկողական մեխանիզմների հնարավորությունները. Լաթակիայում ՌԴ-ի կողմից, և Ամմանում ԱՄՆ-ի ձևավորած հաշտեցման կենտրոնները դեռևս բավական օբյեկտիվ և արդյունավետ են գործում՝ արձանագրելով հրադադարի խախտման միջադեպերը:

«Այսուհանդերձ, բավական բարդ է կանխատեսել, թե որքան կտևի հրադադարը, թեև մեծ է հավանականությունը, որ անգամ նման դրսևորումներով կշարունակվի մինչև նախանշված պայմանական 2 շաբաթ ժամկետը: Դրանից հետո արդեն գործընթացին շատ ավելի բարդ ենթափուլ է սպասվում՝ զուգահեռ քաղաքական բանակցություններ Ժնևում՝ հակամարտ կողմերի մասնակցությամբ: Այս բանակցությունները ևս կարող են էական ազդեցություն ունենալ Սիրիայի ներսում սպասվող զարգացումներին, ինչպես նաև այն, որ զինադադարն օգտագործվում է որոշ դերակատարների կողմից համալրվելու, վերազինվելու և ռազմադաշտում նոր մարտավարական մոտեցումներ որդեգրելու հարցում»,-ասաց արաբագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}