Վարդան Պետրոսյանի ու Հակոբյանների միջև հաշտեցման համաձայնություն է ստորագրվել
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վթարից տուժած Հակոբյանների ու Վարդան Պետրոսյանի միջև այսօր հաշտության համաձայնագիր է կնքվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Համաձայնագրի էությունն այն է, որ Վարդան Պետրոսյանը որպես դատական ծախս տուժող Հակոբյաններին վճարելու է 2 մլն դրամ: Սա ճիշտ մոտեցում է. ավելի լավ է այդ գումարը վճարել, քան այդքան դատական վեճերի մեջ լինել», -փոխանցեց Բաղդասարյանը՝ նկատելով, որ Վարդան Պետրոսյանը համաձայնել է այդ քայլին գնալ դատական քաշքշուկից ազատվելու պայմանով:
Ընդհանուր առմամբ, մեկնաբանելով 2013-ի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ավտովթարի ու դրանից հետո կատարված իրավական գործընթացները, Բաղդասարյանը նկատեց, որ դրանք բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի արդարադատության վրա:
«Այս գործընթդացը ցույց տվեց, որ փաստաբանական համերաշխություն չի կարող լինել, ցավոք, ականատես եղանք, թե ինչպես պետական մարմինները խառնվեցին նախաքննական ու դատական գործընթացների մեջ և առավել ակնհայտ դարձավ, որ ժողովրդի շրջանում խորը անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ: Իսկ եթե դատական համակարգին չեն վստահում, ինքը պարզապես գոյություն ունեալ չի կարող», -հավելեց փաստաբան Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ֆինանսական համաձայնագրից դուրս Հակոբյանների ու Պետրոսյանի միջև մարդկային հաշտեցմանը, ապա Բաղդասարյանի խոսքով, այդ մասին խոսելը դեռ վաղ է:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Պետրոսյանն այսօր առավոտյան գնացել է աշխատանքի
- Վարդան Պետրոսյանը կաշխատի թատրոնում, իսկ երեկոյան պատիժը կկրի «Վարդաշեն»-ում
- Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Վարդան Պետրոսյանի գործով տուժողների բողոքը
- Տուժող կողմի ներկայացուցիչ. «Վարդան Պետրոսյանի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ բուժման կուրսեր կանցնի Տաթևիկ Հակոբյանը»
- «Ի՞նչ եռակողմ պայմանագիր». Վարդան Պետրոսյանի փաստաբանը հակադարձում է Ռուբեն Բալոյանին
- Դերասան Վարդան Պետրոսյանի առաջարկը տուժող կողմն ընդունել է. Փաստաբան
- Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվեցին
- Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել
- Վարդան Պետրոսյանի գործով դատախազն առաջարկում է սահմանել խիստ պատիժ
- «Մենք փորձում ենք ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում». Հարուցվել է նոր քրգործ
- Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի վճռաբեկության կարգով