Քիչ ժամանակ ունենք. Հ. Սահակյան
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Ընտրական նոր օրենսգրքի նախնական նախագծի վերաբերյալ կստացվի մինչև մարտի երկրորդ տասնօրյակը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց այսօր ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Մենք ժամանակ քիչ ունենք, մինչև հունիսի 1-ը պետք է արդեն ընդունվի Ընտրական նոր օրենսգիրքը: Այդ նպատակով կառավարությունը Վենետիկ է ուղարկել նախագծի նախնական տարբերակը: Ովքեր շահագրգռվածություն ունեն, իրենց առաջարկություններն ունեն, դեռևս կարող են ներկայացնել»,-ասաց նա՝ կրկին ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը Վենետիկ ուղարկել է նախնական տարբերակը:
Ըստ Հ. Սահակյանի, քանի որ կառավարությունում քաղաքական ուժ ներկայացված չէր, կառավարությունն ինքն իրենով աշխատել է նախագծի վրա և ուղարկել Վենետիկ:
Հ. Սահակյանն ասաց, որ բոլոր այն ուժերին, ովքեր տեսակետ ունեն հայտնելու, արտահայտվելու՝ հնարավորություն կտրվի:
«Այն, ինչ մենք ունենք նախնական տարբերակում, չի նշանակում, որ վերջնական է, դոգմա է, փոփոխման ենթակա չէ»,-ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական իշխանությունն ունի քաղաքական կամք` լսելու ԸՕ-ի վերաբերյալ ընդդիմության առաջարկները. ՀՀԿ խոսնակ
- Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը