Ֆեդերիկա Մոգերինի. «Նոր եմ վերադառնում Եվրոպան և Ասիան կամրջող Հայաստանից և Ադրբեջանից»
«Նոր եմ վերադառնում Հայաստանից և Ադրբեջանից, որոնք կամրջում են Եվրոպան և Ասիան, երկրներ, որոնք շարունակում են ուժեղացնել իրենց դեռևս փխրուն ժողովրդավարությունը: Սա հագեցած ճամփորդություն էր, որի ընթացքում ես ոչ միայն հանդիպումներ ունեցա ԵՄ համար երկու կարևոր գործընկեր երկրների կառավարությունների, այլև քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Այս մասին գրում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին իր պաշտոնական բլոգում:
«Երկու երկրները դեռ բաժանված են Լեռնային Ղարաբաղի բաց վերքով, որի խաղաղ կարգավորումը ԵՄ համար օրակարգային կարևոր խնդիր է, որտեղ մենք անդադար ներգրավված ենք մեր Հատուկ ներկայացուցիչի միջոցով», - գրում է ԵՄ գլխավոր դիվանագետը՝ այնուհետև ներկայացնելով Բաքվում և Երևանում ունեցած հանդիպումները և դրանց ընթացքում քննարկված հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան