Վարչապետ. Անհրաժեշտ է արագ վերանորոգել «Արփա-Սևան» թունելը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել «Արփա-Սևան» թունելի վերանորոգման աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը:
Կառավարության ղեկավարի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքները: Վարչապետը նշել է, որ դրա արագ վերանորոգումը կնպաստի թունելի արտադրողականության բարձրացմանը, և այդ կապակցությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել է, մասնավորապես, «Արփա-Սևան» թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կատարման ընթացքը:
Արծարծվել են «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխմանը, ինչպես նաև շինարարական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին