«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ը փոխհատուցել է դրամական միջոցները կորցրած հաճախորդներին
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կապված 03.03.2016թ. խարդախ գործողությունների արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի որոշ հաճախորդների հաշիվներից դրամական միջոցների կորուստների, ինչպես նաև առաջիկա հանգստյան և տոնական օրերի հետ, ՎՏԲ-Հայաստան Բանկը օպերատիվ և ամբողջ ծավալով ուսումնասիրել է բոլոր խարդախությամբ կատարված գործարքները, և ֆինանսական վնասներ կրած բոլոր քարտապաններին ամբողջովին հատուցել է կորցրած դրամական միջոցները Բանկի հաշվին, փոխանցելով համապատասխան գումարները հաճախորդների բանկային հաշիվներին:
«Բացի այդ, Բանկը մեկ օրով դադարեցրել է վարկային տոկոսների հաշվարկը այն հաճախորդների համար, որոնց կորուստները կազմվել են Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից:
Միաժամանակ այդ բոլոր հաճախորդների համար (մոտ 200 հոգի) Բանկը սեղմ ժամկետներում նախաձեռնել է նոր վերաթողարկված քարտերի տրամադրման գործընթացը՝ արգելափակվածների փոխարեն:
Հայտնում ենք նաև, որ բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին խարդախությունը կատարողներին գտնելու և պատժելու նպատակով»,-ասված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: