Եվգենի Պլյուշենկոն Երևանում է
«Մարզահամերգային համալիրում վաղը կայանալիք սառցե շոուն նվեր է հայ կանանց»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն:
Նրա խոսքով, Երևանում երկու շոու է ունեցել, երկուսն էլ լավ ընդունելության է արժանացել. «Այս անգամ ևս կներկայացնենք բարձրակարգ շոու»:
«Սառույցի թագավորները» նախագծի հեղինակ, պրոդյուսեր Արի Զաքարյանն էլ խոստացավ, որ շատ անակնկալներ են լինելու, երեկոն հոյակապ է լինելու: «Սառույցի թագավորները» շոուն կտևի երկուսուկես ժամից ավելի:
Բանախոսները նշեցին, որ սառցե շոուին կմասնակցի նաև երգիչ Դիմա Բիլանը, Օլիմպիական չեմպիոններ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ:
Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը: