ԸՕ-ն հավատի, վստահության բարձրացմանն է ուղղված. պատգամավոր
Հայաստանի Ընտրական նոր օրենսգիրքը լուրջ բարեփոխումների է ենթարկվել, կան լուրջ նորամուծություններ, մոտեցումներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ ընտրական պրոցեսը բաժանվում է երեք շրջանի. ընտրողների գրանցում, քվեարկություն, հաշվարկում և ամփոփում:
«Հիմնական խնդիրները, որ տարբեր կազմակերպություններ մատնանշում են, գրանցման փուլում է, երբ քաղաքացին գալիս է իր սահմանադրական իրավունքն իրացնելու և որոշակի խախտումներ են արձանագրվում: Խնդրի լուծման համար էլեկտրոնային գրանցման տարբերակներ ենք մշակել, որը բավականին լուրջ առաջընթաց է, որը հավատի, վստահության բարձրացմանն է ուղղված»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քիչ ժամանակ ունենք. Հ. Սահակյան
- Քաղաքական իշխանությունն ունի քաղաքական կամք` լսելու ԸՕ-ի վերաբերյալ ընդդիմության առաջարկները. ՀՀԿ խոսնակ
- Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին