ՌԴ-ում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը
Ռուսաստանի պատմության թանգարանում մարտի 10-ին կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը: Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից»: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով նաև` Հայոց ցեղասպանության թեման:
Ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 13-ը:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «Ռոսգոսստրախ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում