Փարիզում հայտնաբերել են Վան Գոգի՝ մասնագետներին հայտնի երրորդ լուսանկարը
Իտալացի արվեստաբան Անտոնիա դե Ռոբերտիսը Փարիզի Արվեստի պատմության ազգային ինստիտուտում հայտնաբերել է խմբակային լուսանկար, որում, նրա կարծիքով, նաև տարեց Վինսենտ Վան Գոգն է: Հոլանդացի նկարչի կյանքով և արվեստով զբաղվող մասնագետները դեռևս միասնական եզրակացության չեն եկել այս հարցում, բայց եթե կասկածները հաստատվեն, դա կլինի իսկական սենսացիա. մինչ այժմ հայտնի է Վան Գոգի երկու նկար, որտեղ նկարիչ 13 և 19 տարեկան է: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Նկարում 34 տղամարդ կա, այդ թվում նաև ֆրանսիացի նկարիչներ Գոգենն ու Վյուիարը: Ենթադրյալ Վան Գոգը վերնաշապիկով է և ժիլետով, վերևից երկրորդ շարքում: Նրա կողքին է ևս մեկ հոլանդացի՝ նկարչի հեռավոր բարեկամ և ընկեր Անդրիս Բոնգերը:
Արվեստագետի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ 19-րդ դարի վերջում արված լուսանկարներում «ճանաչում» են Վան Գոգին, բայց հենց այս լուսանկարն է թվում առավել համոզիչ:
Հանելուկ է մնում, թե ինչու 34 տղամարդ, որոնցից մի քանիսը կապ չունեն իրար հետ, նկարիչներ չեն, միասին լուսանկարվել են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում