1 ամսական երեխայի ողբերգական մահը
ՌԴ Ուդմուրտիայի հանրապետության Իգրինսկի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. անտարբերության հետևանքով 26-ամյա կնոջ նորածինը մահացել է: glazovportal.net-ի փոխանցմամբ, տեղի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ կինը մեկ ամսական երեխայի հետ վերադարձել է տուն ու անտարբերության մատնել փոքրիկին:
Երեխան գտնվել է բնակարանում՝ ձմեռային տաք արտահագուստով ու այդպես մնացել յոթ ժամից ավելի: Շուրջ կեսգիշերին տատիկը պարզել է, որ երեխան կենդանության նշաններ ցույց չի տալիս ու այդ մասին տեղեկացրել է հիվանդանոցի հերթապահ բժիշկներին, ոստիկանությանը: Երեխայի մահվան նախնական պատճառը եղել է ասֆիկսիան (շնչահեղձուկ, շնչարգելում):
Ըստ աղբյուրի, նախօրեին երեխայի մայրը ալկոհոլային խմիչք է ընդունել: Երեխայի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում