Գերմանիայի և Իտալիայի ներքին գործերի կոչ են անում ստեղծել ներգաղթյալների գրանցման ընդհանուր համակարգ
Գերմանիայի և Իտալիայի ներքին գործերի նախարարներ Թոմաս դե Մեզիերն ու Անջելինո Ալֆանոն կոչ են արել ստեղծել ԵՄ-ի համար ներգաղթյալների գրանցման ընդհանուր համակարգ: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «Sueddeutsche Zeitung» պարբերականին` սույն առաջարկը զետեղվել է պաշտոնյաների` Եվրահանձնաժողովին ուղղված համատեղ նամակում:
Քաղաքական գործիչները պահանջում են ներգաղթյալների մուտքի երկրում արգելափակող փախստականների ընդունման դուբլինյան համակարգի «հավակնոտ բարեփոխում»: Նրանց կարծիքով՝ դրան պետք է փոխարինի ընդհանուր համակարգը։
Այս համակարգի ներդրման առաջին քայլը պետք է հանդիսանա դաշինքի արտաքին սահմանների անվտանգության ապահովումը, ինչը հնարավոր կդարձնի ներգաթյալների հոսքի նվազեցումը: Դրանից հետո սահմանային «Frontex» գործակալության միջոցով պետք է ստեղծվի ներգաղթյալների գրանցման ընդհանուր համակարգ:
Նամակում նաև առաջ է քաշվում տնտեսական ներգաղթյալներին իրենց երկիր արտաքսելու համակարգված մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։ Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է ներդնել միգրացիոն հոսքերին հետևելու համակարգ, որտ պետք է ներառի նաև երրորդ երկրների հետ տեղեկատվության փոխանակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան