Աֆրիկյանների շենքը ֆանտաստիկ շենք է, եթե դա վերականգնեն, ես շնորհակալություն կհայտնեմ. Խաչատուր Սուքիասյան
«Ռոսիա» կինոթատրոնի տեսքը կպահպանվի, սակայն ավելի կմոդեռնիզացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ռոսիո Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի հիմնադիր, «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը:
««Ռոսիա» կինոթատրոնը 45 տարվա պատմություն ունի և հիմա աշխարհում կան նոր նյութեր, նոր գործիքներ, որոնցով հնարավոր է այսօրվա պահանջներին համապատասխան կառույց ստանալ: Ուստի մենք այդ ուղղությամբ ենք մտածում, բայց անկախ ամեն ինչից, ես կթողնեմ այն տեսքը, որը կա: Ուղղակի առավել կմոդեռնիզացնենք, կդարձնենք այնպիսին, որ այս ժամանակին համարժեք լինի»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը՝ հավելելով, որ իրենք «Ռոսիա» կինոթատրոնը դիտում են հետևյալ կերպ. «Եթե այն մեզ համապատասխան օգուտներ, գումարներ չտա, այս մնացած կառույցներից այդ գումարները կուղղենք, որպեսզի այդ շենքը պահենք»:
Նրա խոքերով՝ ճարտարապետները պետք է գնան ռիսկերի՝ նորարության առումով և հավակնոտ ծրագրեր պետք է ներկայացնեն:
«Սակայն ես նման ծրագրեր չեմ տեսնում, ճարտարապետական և կոնստրուկտորական ոլորտում խնդիր եմ տեսնում, սակայն շատ կուզեի, որ ինչպես Hi-Tech-ի բնագավառում ունենք բավականին զարգացած կառույցներ, որոնք աշխարհի ցանկացած երկրների համար ծրագրեր են կազմում և վաճառում, շատ լավ կլիներ, որ ճարտարապետությունը նույն դիրքերում լիներ: Բայց ցավոք, այդ առումով սպասումները դեռ չեն արդարանում, միգուցե մոտ ապագայում լինի»,- նշեց Խ.Սուքիասյանը:
Հարցին, թե երբ են պատրաստվում գործարկել «Ռոսիա» կինոթատրոնը, ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են, այդտեղ բավականին ամրապնդման խնդիրներ ունեն մետրոյի հետ կապված, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան:
Դիտարկմանը, թե Խաչատուր Սուքիասյանը կառուցապատման ժամանակ կարողացել է պահպանել Երևանի հին շինությունների մի մասը և արդյոք կշարունակի այդ քայլերը, նշեց, որ պատրաստ է ցանկացած գեղեցիկ շենք և կառուցել, և պահպանել, և վերակառուցել. «Բայց այդտեղ պետք է լինի այն միտքը՝ այդ կառույցն ինչի՞ն պետք է ծառայի»:
Հարցին, թե արդյոք հնարավոր չէր փրկել, օրինակ, Արամի 30-ը, որը գտնվում է նրան պատկանող շինությունների դիմաց , գործարարը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Արամի 30-ը ո՞ր թվականին է կառուցվել, բայց դրանից առաջ ավելի գեղեցիկ շենքեր օտարվեցին: Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ այդ գեղեցիկ շենքերի օտարման արդյունքում ինչո՞ւ ոչ մի աղմուկ չեղավ: Արամի 30-ը ես չէի համեմատի մնացած պատմամշակութային շենքերի հետ»:
Անդրադառնալով Աֆրիկյանների շենքին, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Աֆրիկյանների շենքը ֆանտաստիկ շենք է, եթե դա վերականգնեն, ես շնորհակալություն կհայտնեմ»:
Panorama.am - «Աղմուկի» մասով՝ կարդացեք խնդրեմ ստորև ներկայացված հրապարակումները, որ թեմային առնչվողների փոքր մասն է միայն։
Հարակից հրապարակումներ`
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Աֆրիկյանների տան խնդրով ԹԻՀԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է
- «Աֆրիկյանների շենքը փրկելու տարբերակ չկար»
- Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երևան» նախագծի մասին (Տեսանյութ)
- Աֆրիկյանների շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է
- «Աֆրիկյանների ակումբից» մնաց փոշին ու աղբը. Լուսանկարներ
- Աֆրիկյանների շենքի քանդման փաստով հանցագործության մասին հաղորդմանը դեռ պատասխան չկա
- Աֆրիկյանների շենքի հետ կապված նորից հայց է ներկայացվել դատարան
- Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Աֆրիկյանների ակումբի վերաբերյալ հայցը
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին