ԵՊՀ դասախոսը դատի է տվել ԲՈՀ-ին. «Հրապարակ»
ԵՊՀ տնտեսագետ Ամալյա Սարիբեկյանն այդպես էլ դոկտոր չդարձավ։ ԲՈՀ-ը նրան դեռ 2014 թվականին էր մերժել։ Ամալյա Սարիբեկյանի ատենախոսությունը ԲՈՀ-ն ուղարկել էր կրկնակի քննության՝ ԵՊՀ-ի մասնագիտական խորհուրդ, բայց քանի որ կրկնակի քննությունից հետո հեղինակը ոչինչ չփոխեց իր աշխատության մեջ, ինչպես վստահեցնում են ԲՈՀ-ից, մարմինը երկրորդ անգամ մերժեց գիտնականին՝ բեկանելով խորհրդի որոշումը։ Այստեղ համարում են, որ Ամալյա Սարիբեկյանի ատենախոսությունը տնտեսագիտությանը ոչ հարիր բովանդակային տարրեր է պարունակում՝ օրինակներ հայկական ժողովրդական հեքիաթներից և Ջանգյուլումի ծեսից։ Սա հին պատմություն է, որը ոչ մի կերպ չի ավարտվում։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Այժմ Սարիբեկյանը վարչական դատարան է դիմել գիտական աստիճաններ շնորհող մարմնի՝ ԲՈՀ-ի դեմ, բայց ոչ թե իրեն մերժելու, այլ տեղեկատվություն չտրամադրելու համար։
«Դիմել էի ԲՈՀ-ին՝ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով։ Պահանջել էի ինձ տեղեկատվություն տրամադրել իմ ատենախոսության վերաբերյալ կատարված փորձաքննության հիմքերի և կարգի մասին։ Աշխատանքս պետք է ոչ թե որակական, այլ պրոցեդուրային փորձաքննության ենթարկվեր, սակայն իրականում կատարվել է որակական փորձաքննություն, ինչի իրավունքը ԲՈՀ-ը չունի: Իմ պահանջն է տեղեկատվության տրամադրումը»,-թերթի հետ զրույցում ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները