Կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ
Հայաստանի կոմպոզիտորների միությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթը, որին մասնկացել կարող են ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի 8-18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները: Այդ մասին տեղեկացնում են Կոմպոզիտորների միությունից:
Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս մրցույթը կընթանա երկու ենթախմբերով.
ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ( 8-13 տ.) մրցույթին պետք է ներկայացնել 1 դաշնամուրային ստեղծագործություն՝ առավելագույնը 5 ր. տևողությամբ:
ԱՎԱԳ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ (14-18 տ.) մրցույթին պետք է ներկայացնել 1 ստեղծագործություն՝ (մինչև 4 գործիք) առավելագույնը 10 ր. տևողությամբ:
ԿՐՏՍԵՐ և ԱՎԱԳ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ մրցութային փուլը կկայանա նույն օրը՝ մայիսի 10-ին՝ Կոմպոզիտորների միության դահլիճում: Մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը կկայանա մայիսի 12-ին:
Մրցութային օրը ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱԽՄԲԻ մասնակիցները իրենք պետք է կատարեն իրենց ստեղծագործությունները: Հնարավոր բացառությունների դեպքում մրցույթի հանձնաժողովը կքննարկի և կկայացնի որոշում՝ թույլատրել փոխարինել մասնակցին, թե՝ ոչ:
Մինչև մրցութային օրվա մեկնարկը մրցույթի հանձնաժողովի կողմից կհայտարարվի փակ քննարկում, կդիտարկվեն բոլոր հայտերը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն նախնական փուլը, կտեղեկացվեն մրցութային փուլին մասնակցելու մասին ինչպես էլեկտրոնային փոստով, այնպես էլ հեռախոսով /եթե մասնակցի կողմից նշված են կոնտակտային երկու տվյալները / ոչ ուշ, քան մինչև մայիսի 7-ը:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը ներառյալ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում