ԱՄՀ-ն չինական յուանը պաշտոնապես ճանաչել է միջազգային պահուստային արժույթ
Արժույթի միջազգային հիմնադրամը ( ԱՄՀ) չինական յուանը պաշտոնապես ճանաչել է միջազգային պահուստային արժույթ, որը արժութային պահուստների տվյալների պաշտոնական բազայում կարտահայտվի 2016 թ-ի չորրորդ եռամսյակում: Այս մասին հայտնում է ԱՄՀ-ի պաշտոնական կայքը, գրում է Գազետա.ռու-ն:
2015 թ-ի վերջին ԱՄՀ-ն չինական յուանը մտցրել էր իր պահուստային արժույթների ցանկ:
«ԱՄՀ-ն չինական յուանն առանձին կարտահայտի իր արժութային պահուստների տվյալների պաշտոնական բազայում 2016 թ. հոկտեմբերի 1-ից սկսած: Փոփոխությունները կարտացոլվեն 2016 թ. 4-րդ եռամսյակի հաշվետվությունում, որը կհրապարակվի 2017 թ. մարտի վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՀ-ի արժութային պահուստներում են նաև դոլարը, եվրոն, իենը և ֆունտ ստերլինգը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան