Դավութօղլու. Թուրքիան ու Իրանն ունեն ընդհանուր նպատակ
Թուրքիայի և Իրանի ընդհանուր նպատակն է ձգտել կասեցնել էթնիկ հակամարտությունները տարածաշրջանում: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Իրանի փոխնախագահ Էսհակ Ջհանգիրիի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում:
Նշենք, որ Դավութօղլուն նախօրեին է այցելել Իրան, որի ընթացքում նախատեսվում է նաև հանդիպում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, արտաքին գերատեսչության ղեկավար Մուհամեդ Ջավադ Զաֆիրի հետ:
«Թուրքիայի և Իրանի համագործակցությունը տարբեր ոլորտներում կուժեղացնեն ահաբեկչության դեմ պայքարը տարածաշրջանում: Մեր ունեցած բոլոր տարաձայնությունների առկայության պարագայում Թուրքիան և Իրանն ունեն ընդհանուր նպատակ՝ կասեցնել էթնիկ հակամարտությունները տարածաշրջանում: Մեր հարաբերությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նա խոսքով, Իրանի համար դժվարին ժամանակաշրջանում Թուրքիան եղել է ամենամտերիմ երկիրը:
«Ես որպես Թուրքիայի ԱԳ նախարար մեծ ջանք եմ ներդրել իրանական խաղաղ ատոմի շրջանակներում համաձայանության հասնելու առումով: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն ամենից առաջ ուրախացրել է Թուրքիային: Երբ պատժամիջոցները դեռ գործում էին, մենք պլանավորել էինք 30 միլիարդ դոլլարի առևտրաշրջանառություն իրականացնել, սակայն այժմ մենք կարող ենք էլ ավելի առաջ գնալ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Դավութօղլուն նշել է, որ իր այցի շրջանակներում քննարկվում են երկու երկրների տնտեսական համագործակցությանը վերաբերող, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և տուրիզմի հարցեր:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է որ Թեհրանը կդադարի աջակցել Բաշար Ասադին և համագործակցությունը Ռուսաստանի սիրիական խնդրի շրջանակներում, սակայն այդ տարաձայնությունները շարունակում են պահպանվել: Նկատենք, որ Թուրքիան և Իրանը նաև առևտրային գործընկեր երկրները են: Թեհրանը 2001թ.-ից սկսած Թուրքիաին վաճառում է բնական գազ 10 միլիորդ խորանարդ մետր տարվա ընթացքում և համարվում է երկրորդ երկիրը Ռուսաստանից հետո Թուրքիային գազ մատակարարելու ծավալներով: