Հայկական բանակը Վազգեն Սարգսյանի չարչարանքի արդյունքն է. Սեյրան Օհանյան
Վազգեն Սարգսյանը իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին։ Նրա ծառայության, աշխատանքի, չարչարանքի արդյունքն է Երկրապահը, Հայկական բանակը, ովքեր այսօր հաստատուն կերպով քայլեր են կատարում դեպի առաջՙ ապահովելով մեր երկրի անվտանգությունը,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ կատարած այցելության ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, Սարգսյանի կերպարը պետք է օրինակ ծառայի բոլորին, իսկ նրա պատգամները՝ չմոռացվեն:
Վազգեն Սարգսյանը այսօր կդառնար 57 տարեկան:
Հիշեցնենք՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17:00-ի սահմաններում Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին դահլիճ ներխուժած զինված 5 ոճրագործների գնդակից սպանվել էին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյան. Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Հայաստանը կլիներ ավելի ուժեղ ու հզոր
- Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 57 տարեկան
- Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքի մասին
- Հոկտեմբերի 27. Ոճրագործությունից 15 տարի անց…
- «Քրոնիկոն» գրքում ներկայացված փաստերով հնարավոր կլիներ կանխել «Հոկտեմբերի 27-ը». քրեագետ. (տեսանյութ)