Ռոսսելխոզնադզորի կասկածները հայկական կողմը փարատել է
Ռոսելխոզնադզորն անհանգստություն է հայտնել, որ Թուրքիայից ու եվրոպական քաղաքաներից Հայաստանի միջոցով փաստաթղթերի կեղծմամբ հնարավոր է սննդամթերք հայտնվի ռուսական շուկայում: Նման անհագստության համար պատճառ է դարձել Հայաստանից Ռուսաստան բուսական ծագման ապրանքների արտահանման ծավալների աճը:
Ռուսական պետական կառույցի պաշտոնական էջում նշվում է, որ ՍԱՊԾ ղեկավարության կողմից տրամադրվել է լրացուցիչ տեղեկատվություն, ըստ որի՝ վերջին տարիներին Հայաստանի կառավարության կողմից իրականացվում են գյուղատնտեսության աջակցության ծրագրեր և տվյալ ուղղությունը հայտարարված է առաջնահերթություն:
«Վերջին շրջանում ավելացել է բանաջարեղենի արտադրության ծավալը, հանրապետության ողջ տարածքում ջերմոցային տնտեսությունների մակերեսը կազմում է 700 հա, բացի այդ ջերմատների մակերեսն այս տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել ևս 70 հա-ով»,-ասված է Ռոսելխոզնադզորի էջում:
Հատուկ ուշադրություն է դարձվում լոլիկի, բողկի, բանջարային այլ կուլտուրաների մշակությանը:
Նաև նշվում է. «Չի կարող չուրախացնել փաստը, որ Հայաստանում արտահանման պոտենցիալն ավելանում է, պոմիդորի արտահանման պոտենցիալան այս պահին կազմում է ամսական 9 տոննա, ընդ որում դրա 98 տոկոսն արտահանվում է ՌԴ: Մեծ ուշադրություն է դարձվում պոմիդորի՝ բաց հողամասերում մշակությանը, այս տարի նախատեսվում է այդ կուլտուրայի ցանքատարածության մակերեսի 10 տոկոսի աճ»:
Հարակից հրապարակումներ`
- ԳՆ. Թարմ պտուղ բանջարեղենի արտահանման ծավալները կրկնապատկվել են
- Հայաստանից շարունակվում է պանրի արտահանումն առանց խոչընդոտների. ՍԱՊԾ