«Օլիմպիակոսի» ու «Իրակլիսի» խաղը հետաձգվել է փախստականների պատճառով
Հունաստանի առաջնության «Օլիմպիակոս» (Պիրեյ)-«Իրակլիս» (Սալոնիկի) հանդիպումը հետաձգվել է տարածաշրջանում փախստականների հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին, հենվելով «L’Equipe»-ի տեղեկատվության, վրա, հաղորդում է lenta.ru-ն: Խաղը պլանավորված էր մարտի 6-ին:
Հետաձգման պատճառը ոստիկանության ազատ աշխատակիցների անբավարարության պատճառով մարզադաշտում անվտանգության ապահովման անհնարինությունն է: Հետաձգման վերաբերյալ որոշումը ոստիկանության խնդրանքով կայացրել է Հունաստանի սպորտի նախարարի տեղակալ Ստավրոս Կոնտոնիսը:
Նշենք, որ հույն ոստիկանների մեծ մասը կենտրոնացվել է Իդոմենի ավանում, որտեղ ավելի քան 2 հազար փախստական ու միգրանտ կա:
Այն մասին, թե երբ կկայանա խաղը, չի հաղորդվում:
Ավելացնենք, որ չորեքշաբթի Սալոնիկում տրիբունաներում անկարգությունների պատճառով անավարտ է մնացել Հունաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղը տեղի թիմերի՝ ՊԱՕԿ-ի ու «Օլիմպիակոսի» միջև: Արդյունքում որոշվել է դադարեցնել գավաթի խաղարկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում