«Արմենիա» ավիաընկերության հայտը հավաստագրման խորհրդում չի քննարկվել
Հայաստանից թռիչքներ կատարելու թույլտվություն ստանալու համար «Արմենիա» ավիաընկերությունը դիմել է էկոնոմիկայի նախարարություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին նախարարության Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչությունից:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Արմենիա» ընկերության կողմից առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու հետ կապված գրություն է ստացել, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ավիաընկերության ներկայացուցչի հետ՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի ստացման հայտի ներկայացման գործընթացը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը քննարկելու նպատակով»,-ասացին վարչությունից:
Նախարարությունից նաև հայտնեցին, որ ավիաընկերության կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը համալրելուն պես հայտը կներկայացվի հավաստագրման խորհրդի քննարկմանը:
Հիշեցնենք, որ ՔԱԳՎ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանն ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էր, որ ավիաընկերության կողմից թռիչքների իրականացման ժամկետների և ուղղությունների մասին իրենք տեղեկություններ չունեն:
«Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում «Արմենիա» ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ նոր ընկերությունը Երևանից չվերթներ կիրականացնի Եվրոպայի, ԱՊՀ, Ասիայի երկրներ 49 դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին