Հովիկ Աբրահամյան. Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Հայաստանը կլիներ ավելի ուժեղ ու հզոր
«Հայ ժողովուրդը, իշխանությունները, բոլորը բարձր են գնահատում Վազգեն Սարգսյանի ներդրումը Հայաստանի կայացման, Արցախի ազատագրման, Արցախի կայացման գործում: Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա Հայաստանն ավելի ուժեղ ու հզոր կլիներ»,-լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմին ծաղիկներ դնելուց հետո:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե երբ ենք տեսնելու Սպարապետի Հայաստանը: Վարչապետը պատասխանեց. «Այդ ճանապարհի վրա ենք:Հնարավորինս պիտի համատեղենք մեր ուժերը, որպեսզի շուտ հասնենք »:
«Յուրաքանչյուր հայ պարտավոր է ուղղակի հիշել և հարգել Սպարապետի հիշատակը: Մեր ապագա սերունդը, մեր երիտասարդությունը թող հիշի, որ մենք ունեցել ենք նման հզոր քաղաքական գործիչ»,-ասաց նա: