«Երևան սիթի»-ում թուրքական լոլիկ է վաճառվում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը հրապարակել է արկղով լոլիկի արկղի լուսանկար ու գրել. «Վերը բերված լուսանկարը արվել է երեկ՝ «Երևան սիթի» սուպերմարկետներից մեկում: Ինչպես պարզ երևում է տուփի վրայի գրառումից, սա թուրքական արտադրության լոլիկ է, արտադրված է, մի ընկերությունում, որի գրասենյակը գտնվում է, Անթալիա քաղաքում: Կան նույնիսկ այդ ընկերության հեռախոսահամարները և հասցեն:
Իհարկե, կարելի է «պարզաբանել», որ սա ամենևին էլ թուրքական արտադրության չէ, այլ ընդամենը վաճառքի ժամանակ օգտագործվում են թուրքական լոլիկի տուփերը, իսկ դրանք ներկրված են եղել ասենք, մի 40 տարի առաջ: Բայց այս «պարզաբանումը», մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չի հնչի, եթե հաշվի առնենք, որ տվյալ լոլիկը վաճառվում է մեկ կգ-ը 850 դրամով, իսկ քիչ հեռու դրված է հայկական «Բիո գրուպ» ընկերության արտադրված լոլիկը, որի մեկ կիլոգրամը վաճառվում է 1450 դրամով:
Այսինքն, սա էլ է ապացուցում, որ թուրքական տուփերի մեջ գտնվող այս լոլիկը հենց թուրքական է , և դրա ցածր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայի դեմ ՌԴ –ի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում թուրք արտադրողների արտադրանքը դժվարությամբ է իրացվում, և նրանք ստիպված իջեցնում են գները նոր շուկաներ մուտք գործելու նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան