Միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Դավութօղլուն առաջին անգամ մեկնել է Իրան
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մայրաքաղաք Թեհրան:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, սա Դավութօղլուի առաջին այցն է Իրան՝ վերջինիս դեմ կիրառված միջազգային պատժամիջոցների չեղրակումից հետո:
Թուրքիայի վարչապետի այցի ժամանակ օրակարգում է լինելու Սիրիայում զինադադարի հարցը և Սիրիայի քրդական տարածքները փաստացիորեն կառավարող «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) խնդիրը:
Աղբյուրը նշում է, որ Դավութօղլուն Իրանում մեկ անգամ ևս ընդգծելու է, որ ԺՄԿ-ն կապեր ունի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ:
Բացի դրանից Դավութօղլուն անդրադառնալու է Իրանում գործունեություն ծավալող «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) կուսակցությանը, որը հանդիսանում է Իրանում PKK-ի թևը:
Կողմերը նախատեսել են քննարկվել նաև թուրք-իրանական տնտեսական հարաբերությունները: Նպատակ կա 2 տարվա ընթացքում երկու երկրների առևտրաշրջանառությունը հասցնել 30 մլրդ դոլարի: 2014թ այդ առևտրաշրջանառության ծավալները կազմել էին շուրջ 14 մլրդ դոլար (արտահանում 4 մլրդ, ներմուծում 140 մլրդ):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում