«Ժառանգությունը» միանշանակ կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. Զ. Փոստանջյան
«Դեռ հստակ անուններ չունենք, բայց այն որ պետք է մասնակցենք Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, դա միանշանակ է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ այդ հարցը քննարկման փուլում է:
«Շուտով բոլորը կիմանան, թե ինչ ձևաչափով «Ժառանգությունը» մասնակցություն կունենա ՏԻՄ ընտրություններին: Մենք շատ ենք կարևորում այդ ընտրությունները, քանի որ դրանք, ըստ էության, նախաշեմն են ապագայի և հետևաբար, այդտեղ մեր մասնակցությունը պետէ լինի լիարժեք»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Անդրադառնալով ընտրական օրենսգրքին ասաց, որ դա իրենց կողմից չի ընկալվում և չի ընդունվում. «Այն, որ մենք ունենք մեր առաջարկները, բազմիցս հնչեցրել ենք, դրանք շուրջ տասը տարի է հնչում են և պատասխաններ չենք ստացել: Օրենսգրքի վերաբերյալ մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը»: