200 գրոհային անցել է Ռաքքա քաղաքի բնակիչների կողմը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 200 գրոհային անցել է Ռաքքա քաղաքի բնակիչների կողմը, որոնք ապստամբել էին խմբավորման դեմ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 200 գրոհային անցել է Ռաքքայի բնակիչների կողմը, ինչը ստիպել է ահաբեկիչներին քաղաքի մուտքերի մոտ պահակակետեր տեղադրել»,- հայտնել է Sputnik գործակալությունը:
Ստացված տվյալների համաձայն, Ռաքքայի բնակիչները բախումների ընթացքում դուրս են մղել ահաբեկիչներին քաղաքի 5 թաղամասերից: «Ապստամբներին» հաջողվել է կապ հաստատել կառավարական զորքերի ներկայացուցիչների հետ բջջային կապի միջոցով:
Շաբաթ գիշեր Ռաքքայի բնակիչներն ապստամբություն էին կազմակերպել, Սիրիայի պետական դրոշը կախել էին քաղաքի մի շարք թաղամասերում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան