Թուրքիայում ցրել են մարտի 8-ի կապակցությամբ ակցիա անցկացնող կանանց
Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել կանանց նկատմամբ, ովքեր Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ հավաքվել էին` իրենց իրավունքների մասին բարձրաձայնելու համար: Քաղաքի կենտրոնում անցկացված ակցիայի հետևանքով մեկ կին ձերբակալվել է: Բողոքի ակցիան համաձայնեցված չի եղել: Գրում է Rosbalt.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ Անկարայում նույնպես բողոքի ակցիայի են դուրս եկել մի քանի տասնյակ կին, որտեղ ևս տեղի են ունեցել բախումներ իրավապահների հետ:
Ցուցարարների պահանջների մասին չի հաղորդվում: