Հյուսիսային Կորեան սպառնացել է միջուկային զենք կիրառել
Հյուսիսային Կորեան սպառնացել է ի պատասխան ամերիկա-հարավկորեական` պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունների իրականացնել «Կանխարգելիչ միջուկային հարվածներ»: Այս մասին հաղորդում է «asialive.info»-ն` հղում կատարելով երկրի պաշտպանության պետական կոմիտեի կողմից տարածված հայտարարությանը:
Աղբյուրի փոխանցմամբ, հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԿԺԴՀ-ն «Գերագույն հրամանատարության կողմից հրամանի ստացման դեպքում պատրաստ է ցուցադրել իր զինված, այդ թվում և միջուկային ուժերի հզորությունը»:
Փաստաթղթում որպես թիրախներ մատնանշվում են ԱՄՆ մայրցամաքային հատվածը և ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները: Փխենյանը բացի դրանից մտադիր է իրագործել «Հարավային Կորեայի ազատագրման գործողություն»:
Նշենք, որ ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտի 7-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում: Դրանց կմասնակցեն շուրջ 300 հազար հարավկորեացի և 15 հազար ամերիկացի զինվորականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին