Բժիշկները Արմեն Ջիգարխանյանի վիճակը միջին ծանրության են գնահատում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ռիա նովոստիին հայտնել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից:
Հիշեցնենք, որ դերասանը հոսպիտալացվել է շաբաթ օրը: «Նա պառկած է սրտի բաժանմունքում, սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում»,- պարզաբանել էին գիտահետազոտական ինստիտուտից: Երեկ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնից հայտնել են, որ դերասանին վերակենդանացաման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:
«Նրան տեղափոխել են հիվանդասենյակ… Վիճակը միջին ծանրության է»,- ասել են ինստիտուտից:
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է
- 80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսանցել է երրորդ անգամ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում