Ջոն Սնոուն վերադառնալու է «Գահերի խաղը», բայց ոչ ողջ
Դերասան Կիտ Հարինգտոնը հաստատել է, որ մասնակցել է «Գահերի խաղը» ֆիլմի վեցերորդ սեզոնի նկարահանումներին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
«Ես նկարահանվել եմ մի քանի տեսարաններում, որտեղ իմ հերոսը մահացած է»,- ասել է նա:
Դերասանը նաև կատակել է, որ մահացած Ջոն Սնոուն իր լավագույն աշխատանքներից է: Հարինգտոնը այլ մանրամասներ չի հայտնել:
Մարտի 4-ին բրիտանացի դերասան Իեն Մակշեյնը, ով միացել է «Գահերի խաղը» ֆիլմի թիմին, հայտարարել էր, որ վեցերորդ սեզոնում մեռած համարվող կերպարներից մեկը վերակենդանանալու է, ում մարմնավորելու է հենց ինքը: Դեռևս հայտնի չէ, ով է լինելու, բայց հանդիսատեսը ենթադրում է, որ նա կկատարի Մեծ եղբոր դերը:
Նոր սերիայի շնորհանդեսը նախատեսված է ապրիլի 24-ին:
Փետրվարին հայտնվել էր «Գահերի խաղը» ֆիլմի վեցերորդ մասի թիզերը, որտեղ երևում է նաև Ջոն Սնոուի դեմքը. կերպար, որը մահացել էր նախորդ սերիայի վերջում: Մինչ այդ ֆիլմում Արյա Ստարի կերպարը մարմնավորող Մեյսի Ուիլյամսն ասել էր, որ Սնոուն վերադառնալու է, «բայց ոչ ողջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան