Իրանական նավթով բեռնված առաջին տանկերը ժամանել է Եվրոպա
Թեհրանի վրայից պատժամիջոցների վերացումից հետո իրանական նավթի առաջին խմբաքանակը հասել է Եվրոպա: Կիրակի` մարտի 6-ին, Monte Toledo անունը կրող նավթային տանկերը, որը 1 մլն բարել նավթ է տեղափոխում, իսպանական Ալխեսիրաս նավահանգստում կանգնել է բեռնաթափման: Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը` հղում կատարելով Bloomberg գործակալությանը:
Գործակալության տվյալներով` Եվրոպա են շարժվում իրանական նավթով բեռնված ևս երեք տանկեր: Դրանցից մեկը ուղևորվում է Ֆրանսիա, մյուսը` Ռումինիա, իսկ երրորդը` դեպի միջերկրածովյան նավահանգիստներից մեկը: Ընդ որում` Bloomberg գործակալությունը` հղում կատարելով Petro-Logistics SA ընկերության փորձագետներին` գրում է, որ ընդհանուր առմամբ իրանական նավթի արտահանումը փետրվար ամսին կազմել է օրական շուրջ 1,4 մլն բարել: Մարտ ամսին այն կարող է հատել 1,5 մլն բարելի շեմը: Մինչև պատժամիջոցների կիրառումը Իրանը օրական արտահանում էր 2,3 մլն բարել նավթ:
Այն մասին, որ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Եվրոպա է արտահանվել նավթի առաջին խմբաքանակը, Թեհրանը հայտարարել էր դեռևս փետրվարի 14-ին: Գնորդների թվում նշվել էր ֆրանսիական Total էներգետիկ կոնցեռնը, ինչպես նաև երկու ընկերություններ` Ռուսաստանից և Իսպանիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին