ԱՄՆ իշխանությունները կհրապարակեն օդային հարվածների հետևանքով զոհերի վերաբերյալ տեղեկությունները
ԱՄՆ իշխանությունները մոտ օրերս կհրապարակեն հակաահաբեկչական գործողությունների շրջաններում իրականացվող օդային հարվածների հետևանքով գրանցված զոհերի վերաբերյալ տեղեկությունները: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխացմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ահաբեկչության դեմ պայքարի հարցով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն:
«Մոտ օրերս վարչակազմը կհրապարակի 2009 թ.-ից ի վեր հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ռազմական գործողությունների շրջաններից դուրս իրականացված ռմբակոծությունների արդյունքում գրանցված զոհերի վերաբերյալ մեր գնահատականները»,- հայտարարել է Լիզա Մոնակոն:
Հատկանշական է, որ նա չի մատնանշել կոնկրետ երկրներ, սակայն մինչ այդ խոսել է Իրաքի, Սիրիայի և Լիբիայի մասին:
Լիզա Մոնակոյի խոսքով` այսուհետ այդ թվերը կհրապարակվեն ամեն տարի:
«Նման թափացիկությունը մեր հակաահաբեկչական գործողության օրինականության պահպանման լավագույն միջոցն է»,- հավելել է Լիզա Մոնակոն: