ԵՄ-ն ու Թուրքիան համաձայնության են եկել միգրանտների հարցում
Բրյուսելում կայացած արտահերթ գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ն ու Թուրքիան համաձայնության են եկել միգրացիոն խնդիրների լուծման շուրջ: Հաղորդում է «Russia Today»-ը:
Ինչպես նշվում է, միգրացիոն հոսքերը կառավարելու և ԵՄ տարածք մուտք գործած անօրինական միգրանտներին հետ ընդունելու համար Թուրքիան Եվրոպական միությունից կստանա լրացուցիչ 3 մլրդ եվրո օգնություն: Անօրինական միգրանտներին հետ ընդունելու փոխարեն Թուրքիան Եվրոպական միության երկրներ կուղարկի սիրիացի այն միգրանտներին, որոնք պաշտոնապես կստանան փախստականի կարգավիճակ:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը միաժամանակ հայտարարել է, որ հետայսու միգրանտների համար փակ է լինելու տեղաշարժի Բալկանյան երթուղին:
Գերմանիայի կանցլեր Անկելա Մերկելը նույնպես ողջունել է ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն միաժամանակ շեշտել է, որ այդուհանդերձ ԵՄ-ին Թուրքիայի անդամության հարց օրակարգում ներառված չէ:
Ինչպես հաղորդվում է, Մերկելը հայտարարել է նաև, որ ԵՄ-ը կդիտարկի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցը, մինչ ամռանը կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին