Մարիա Շարապովան դոպինգ է օգտագործել
Ռուսաստանցի Մարիա Շարապովան հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հունվարին կայացած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ իրենից վերցրած դոպինգ թեստը եղել է դրական: Շարապովայի օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում: Այս մասին գրում է bigpicture.ru կայքը:
«Ես գիտեմ, որ նման արդյունքն իր հետ բերում է որոշակի հետևանքներ: Ես չեմ ուզում իմ կարիերան ավարտել նման կերպ: Հույս ունեմ, որ դեռևս խաղալու հնարավորություն կունենամ»,- ասել է Մարիա Շարապովան:
Նա նշել է, որ դեղորայքը, որի մեջ կա նաև մելդոնիում, վերջին 12 տարվա ընթացքում ընդունել է բժշկի դեղատոմսով: 2016 թ. հունվարի 1-ից մելդոնիումն արգելված է: Դեկտեմբերի 22-ին Մարիան ստացել է համապատասխան նամակ, որ արգելված դեղամիջոցների ցուցակում փոփոխություններ են եղել: Շարապովայի խոսքով, փոփոխված ցուցակը նա չի նայել: